Բարի օր Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Քաղաքականություն 

Թեստավորման կամ պատվաստման սահմանված պահանջների խախտման դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 10-20 հազար դրամով, իրավաբանական անձինք՝ 40-120 հազար (տեսանյութ)

analitik.am

Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ պահանջների խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-ից 20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40-ից 120 հազար դրամ տուգանք։

Հարցին՝ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում, պաշտոնյան արաձագանքեց. «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։

 

Նույն շարքից