Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Սիրիայի հարցում ակնկալիքներ ունի Պուտինի հետ առաջիկա հանդիպումից

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպումից իր ունեցած սպասելիքների վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հայտնելով, որ իր ակնկալիքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից շատ տարբեր են, Էրդողանը նշել է. «Սիրիայում գործող ռեժիմը ցավոք վտանգ է ներկայացնում մեր երկրի հարավում: Այստեղ, որպես բարեկամ երկիր, ես պարոն Պուտինից, ավելի ստույգ Ռուսաստանից տարբեր մոտեցումներ եմ ակնկալում՝ որպես մեր համերաշխության պահանջ: Մենք պետք է միասին պայքարենք հարավում: Ինչպես տեսնում եք, Ամերիկան ներկայումս Սիրիայի հետ կապված ոչինչ չի անում: Ո՞վ է հիմա այստեղ: Կա Իրանը, կա Ռուսաստանը, և վերջապես կանք մենք: Իսկապես, եթե մենք պատրաստվում ենք այս տարածքը վերածել խաղաղության ավազանի, ինչպե՞ս կարող ենք դա անել»,- ասել է նա:

Նույն շարքից