Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

analitik.am

Սեպտեմբերի 24-ին Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին:

Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ ընթացող ծրագրերը՝ հնարավորության դեպքում նախաձեռնելով փոխգործակցության նոր ուղղություններ:

 

Նույն շարքից