Բարի օր Իրավական Հասարակություն Քաղաքականություն 

Մեր խնդիրն է քննարկել, թե ինչ իրավական քայլեր պետք է անել, որպեսզի մեր պայքարը շարունակվի․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

analitik.am

Այստեղ ավելի շատ մտահոգություններ պետք է հնչեն, որից հետո առանց տեսախցիկների մենք կարտահայտենք մեր դիրքորոշումը, թե որ կետերն են առաջնային, ովքեր են պատրաստ դրանց լուծմանը մասնակցելու, ինչ ներդրում կարող են անել։ Այս մասին այսօր ազգային ժողովում՝ «Սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ ՍԴ ներկայացնելու նպատակով» քննարկմանը ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ նախկին պաշտոնատար անձանց հասցեին հնչած վիրավորանքներն այսօր էլ նույն սոցիալական հարթակներում շարունակվում են, և դրանք պայմանավորված չեն անձի հետ, դրանք պայմանավորված են նրա կողմից նախկինում  պաշտոն զբաղեցնելու հետ, և ֆորմալ առումով մասնավոր մեղադրանքի գործեր չեն։

«Ես ենթադրում եմ, որ տակտիկապես պետք է ուղղակի Ոստիկանությանը և Դատախազությանը դնել համապատասխան փաստի առաջ, այսինքն` ուղղակի հրապարակավ հայտնել կատարված հանցագործության մասին, ու թող մարդիկ շարունակեն մերժել քրեական գործերի հարուցումը։ Այստեղ ևս կան տակտիկական քայլեր, որոնք պետք է կատարվեն, բայց այդ կոմպլեքսը՝ ինչպես ցույց տալ, որ սրանք ակնհայտորեն քաղաքական ուղղորդում ունեն, դրա համար քայլերը պետք է քննարկվեն»,- հավելեց նա։

 

Նույն շարքից