Միջազգային Քաղաքականություն 

Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Իրանի նոր կառավարությունը կարող է կազմավորել թիմ երկու շաբաթվա ընթացքում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարմանը վերադառնալու բանակցությունների համար, շաբաթ օրն ասել է Ռուսաստաի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանին արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։ Այս մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցությունները ԳՀՀԾ լիարժեք վերականգնման մասին վերսկսվեն որքան հնարավոր է շուտ։ Բայց Իրանի կառավարությունը դեռևս նոր-նոր է կազմավորվել, ասում են, որ իրենց ևս երկու շաբաթ է հարկավոր, հույս ունեմ՝ ոչ ավելի, որպեսզի կազմեն իրենց բանակցային թիմը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Ռուսաստանը «մտածված լավատեսություն» ունի Իրանի հետ միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու առումով, ավելացրել է Լավրովը։

Նույն շարքից