Իրավական Հասարակություն 

Սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երեւանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացի 55-ամյա Յուրի Մ.-ն է, ով բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նշված բնակարանի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Ե.-ն էր:

Նույն շարքից