Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ աշխարհը շատ մոտ է միջուկային ոչնչացման վտանգին

analitik.am

Մարդկությունը շատ մոտ է միջուկային ոչնչացման վտանգի շեմին: Այդ մասին ասվում է շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրապարակած թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Շուրջ 14 հազար միջուկային սպառազինություն է պահպանվում ամբողջ աշխարհում: Մարդկությունը դեռևս անթույլատրելի մոտ է միջուկային ոչնչացման վտանգին: Ժամանակն է ցրել միջուկային կոնֆլիկտի ամպերը, ոչնչացնել միջուկային զենքն աշխարհում, բացել վստահության և խաղաղության նոր դարաշրջան»,- ասել է Գուտերեշը:

Սեպտեմբերի 26-ին նշվում է Միջուկային զենքի ամբողջական ոչնչացման համար պայքարի միջազգային օրը:

Նույն շարքից