Հասարակություն Տնտեսություն 

Գազամատակարարման անջատումներ կլինեն

analitik.am

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան նրբանցքի, Ա.Խաչատրյան փողոցի թիվ 30, 32, Կոմիտասի պողոտայի թիվ 31, 33, 33ա, 35, 35ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից