Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Nissan X-Trail-ն ու Nissan Skyline-ը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Թորոս գյուղի վարչական տարածքում, ճամբարի հարևանությամբ բախվել են Պետրոս Մխոյանի վարած Nissan X-Trail և Գաբրիել Աղաջանյանի վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan Skyline-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ Nissan X-Trail-ը միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Վթարի հետևանքով, մեկ հոգի տեղափոխվել է Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

Նույն շարքից