Բարի օր Գլխավոր Հասարակություն Քաղաքականություն 

Պատերազմում կորցրածը հետ ենք բերելու՞, թե՞ ոչ. Արշակ Կարապետյանը չպատասխանեց (տեսանյութ)

analitik.am

Քիչ առաջ «Եռաբլուր» էր այցելել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Լրագրողների դիտարկումներին, թե երկրում խնդիրներ կան, Արշակ Կարապետյանը չպատասխանեց: Չպատասխանեց նաև այն հարցին, թե անվտա՞նգ է արդյոք Գորիս-Կապան ճանապարհը, կամ ունի՞ ինքն արդյոք պատասխանատվություն՝ կորցրածը հետ բերելու:

Այս հարցերը, սակայն, Արշակ Կարապետյանին չէին հետաքրքրում, կամ վերջինս չուներ դրանց պատասխանները:

«Ես ինչ ուզեցի, ասացի»,- ասաց թիկնապահների ամուր շղթայի մեջ խրոխտ քայլող Արշակ Կարապետյանը՝ շտապելով հնարավորինս շուտ նստել իր մեքենան ու հեռանալ:

Նա լրագրողների հետ զրույցում ցավակցեց 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին: Լրագրողի հարցին՝ պատերազմում կորցրածը հետ ենք բերելու՞, թե՞ ոչ, Արշակ Կարապետյանը չպատասխանեց:

Նույն շարքից