Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Տնտեսություն 

Եթե պատասխան չտվեցին՝ գործը կանգնելու է. ԶՊՄԿ աշխատակիցները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված ղեկավարությանը (տեսանյութ)

analitik.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կոմբինատի մոտ՝ պահանջելով ազատ արձակել աշխատանքից ազատված ղեկավարությանը և հետ վերադարձնել 38 հոգու:

«Էստեղ հավաքված են այնպիսի մարդիկ, որ կոմբինատի աշխատանքը չկանգնի: Բայց եթե ղեակավարությունից չիջան, մեզ պատասխան չտվեցին, գործն էլ է կանգնելու: Նաև տեղեկություններ ունենք, որ մինչև տարեվերջ 300 հոգու կրճատելու են, էդ հարցերն էլ ենք տալու ղեկավարությանը: Կառուցվածքային փոփոխություններ են արել, հաստիքներ են կրճատել արտադրական դեպարտամենտում: Մարդին չգիտեն՝ ում դիմեն: Մեր պահանջն էն է, որ եթե չեն կարողանում աշխատել, թող գնան, հին ղեկավարը թող հետ գա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 

Նույն շարքից