Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Ռուսաստանը սկսել է գազ մատակարարել Հունգարիային՝ շրջանցելով Ուկրաինան

analitik.am

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը այսօրվանից սկսել է Հունգարիային գազի մատակարարումը՝ շրջանցելով Ուկրաինան՝ օգտագործելով «Բալկանյան հոսք» գազամուղը, որը հանդիսանում է «Թուրքական հոսքի» շարունակությունը և Արևելա-Եվրոպական գազամուղները։ Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ռուսական գազային հսկայի և Հունգարիայի միջև կնքվել է պայմանագիր տարեկան 4,5 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Կնքվել է երկու պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրի գործողության ժամկետը 15 տարի է։

Նույն շարքից