Գլխավոր Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

analitik.am

Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Պաշտպանը բացարկ է հայտնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավորին, քանի որ գտնում է, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր։

Ներկայացնելով բացարկի միջնորդությունը` Ալումյանը նշել է, որ դատավորի՝ շքանշանով պարգևատրելու համար միջնորդել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել։

Բողոքների քննությունը կշարունակվի նոյեմբերի 5-ին` ժամը 16․30-ին։

Նույն շարքից