Բարի օր Քաղաքականություն 

Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է տեղակալը, մինչև նա դուրս գա կալանավայրից․ Իրավաբան

analitik.am

«Առուշ Առուշանյանը կալանքի տակ գտնվել է դեռևս քաղաքապետ եղած ժամանակ և հիմա էլ շարունակում է լինել Գորիս համայնքի ղեկավար, իսկ ավագանու ընտրություններում նա գլխավորում էր ավագանու ցուցակը», - լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ պարզաբանելով, թե ինչպես պետք է վերընտրված Գորիսի համայնքապետը, որը գտնվում է կալանքի տակ, իրականացնի իր լիազորությունները։

 

Հայրապետյանը նշեց, որ նախաքննության մարմնի կողմից չի եղել որևէ միջնորդություն, որ Առուշ Առուշանյանի՝ որպես Գորիս համայնքի ղեկավար, լիազորությունները կասեցվեն կամ դադարեցվեն:

«Այս փուլում ընթացակարգը հետևյալն է լինելու՝ արդեն ընտրված ավագանին ԸՕ սահմանադրական օրենքի և ՏԻՄ մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, ձևավորվելու է, և մենք առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք Գորիս համայնքի ավագանու նոր կազմ: Առուշանյանը մինչև 2022-ի հոկտեմբեր դեռ պաշտոնավարման ժամկետ ունի, այսինքն, շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար: Քանի որ ցուցակը ղեկավարել է Առուշանյանը, կարծում եմ՝ կալանավայրից ինքնաբացարկի համապատասխան դիմում կներկայացնի՝ համայնքի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, և Առուշ Առուշանյանից հետո, երկրորդ համարից ներքև, արդեն կձևավորվի համայնքի ավագանին, եթե չլինեն ինքնաբացարկի այլ միջնորդություններ», - ասաց իրավաբանը:

Նա հավելեց, որ ՏԻՄ մասին օրենքի դրույթներով առաջնորդվելու դեպքում, Առուշանյանի բացակայության պայմաններում նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գործող ղեկավարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը՝ մինչև Առուշանյանի՝ կալանավայրից դուրս գալը։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button

Նույն շարքից