Մշակույթ 

Միքայել Ոսկանյանը և «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով

analitik.am

Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգան համերգով։ «Զոմա , Զոմա էր...» խորագրով համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Ելույթ կունենա «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան), իսկ որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թառ /վոկալ), «Տաղարան» համույթի մենակատարներ Լուսինե Մարկոսյանը (մեցցո սոպրանո), Արսեն Ստեփանյանը (տենոր), Գայանե Ղամբարյանը (սոպրանո), Գալինա Ցոլակյանը (սոպրանո)։

Համերգային ծրագրում հեթանոս ժամանակներից մեզ հասած հայկական երգերի ու մեղեդիների մշակումներն են։

Նույն շարքից