Քաղաքականություն 

Այրվել է 3 հա բուսածածկ տարածք․ ԱԻՆ

analitik.am
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։04-ին։ Կատարվել են հետհանգեցման աշխատանքներ։
Այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք։

Նույն շարքից