Լրահոս Հասարակություն Քաղաքականություն 

Անկարան երկրների դեսպաններին մեղադրել է երկրի դատական գործերին միջամտելու մեջ

analitik.am

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տասը երկրների դեսպանների մեղադրել է երկրի դատական գործերին միջամտելու մեջ, հաղորդում է «РИА новисти»-ն:

«Որոշ երկրների դեսպաններ, որոնք պետք է հարգեին երկրի անկախությունը, որտեղ նրանք աշխատում են, ինչպես նաև դատարանի անկախությունը, գերազանցել են իրենց լիազորությունները և կոչ են արել քաղաքական միջամտություն ցուցաբերել դատական գործերին։ Թուրքիայում դատարաններն անկախ են, իսկ Թուրքիան՝ ամբողջովին անկախ երկիր։ Նրանք, ովքեր ցանկանում են միջամտել դատական գործընթացին, կարող են շարունակել կատարել նման ցանկություններ իրենց երկրներում»,- գործակալությունը մեջբերում է Օքթայի թվիթերյան գրառումը։

Նշվում է, որ ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի 10 երկրների դեսպանատները Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային, որից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին։

Նույն շարքից