Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով Ռուսաստանի առաջնորդած բանակցություններին

analitik.am

ԱՄՆ Մոսկվայում կայացած բանակցություններին չի մասնակցի տեխնիկական խնդիրներից ելնելով, սակայն բանակցությունների ձևաչափն անվանում է «արդյունավետ և կառուցողական»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի մասնակցի Աֆղանստանի հարցով բանակցություններին, որոնք այս շաբաթ անցկացնում է Ռուսաստանը ՝ պատճառաբանելով տեխնիկական դժվարությունները:

Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ չի մասնակցի Մոսկվայում կայանալիք բանակցություններին, սակայն ընդգծել է, որ Troika Plus ձևաչափը արդյունավետ, կառուցողական հարթակ է, և ԱՄՆ-ը դիտարկում է աշխատել այս հարթակի ներքո ապագայում, սակայն այս շաբաթ դա անել հնարվարով չէ:

Փրայսը չի մանրամասնել, թե ինչ նյութատեխնիկական խնդիրներ են խանգարել Միացյալ Նահանգներին մասնակցել այս բանակցություններին:

Մարտին Ռուսաստանը հանդիպել է ԱՄՆ -ի, Չինաստանի, Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչների հետ ՝ իրավիճակը Աֆղանստանում քննարկելու համար ամերիկյան զորքերի դուրսբերումից առաջ:

Ռուսաստանը Թալիբանի պաշտոնյաներին հրավիրել է մասնակցելու չորեքշաբթի օրը Մոսկվայում կայանալիք բանակցություններին:

Պաշտոնյաները չեն հայտնել, թե ինչ են նախատեսում քննարկել բանակցությունների ընթացքում:

Իսկ այդ ընթացքում հայտնի դարձավ, որ Աֆղանստանի հարցերով Բայդենի վարչակազմի հատուկ բանագնացը հեռացել է իր պաշտոնից: Պետքարտուղարությունը հաստատել է այս տեղեկությունը:

Դեսպան Զալմայ Խալիլզադին կհաջորդի նրա տեղակալ Թոմ Ուեսթը, որը Բայդենի անցումային թիմում ղեկավարում էր աֆղանական ուղղությունը և մի քանի ամիս սերտորեն համագործակցել էր Խալիլզադի հետ:

«Որպես Աֆղանստանում հաշտեցման հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը թողնում է իր պաշտոնը, և ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան՝ ամերիկացի ժողովրդին ծառայելու տասնամյակների համար», - ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Թոմաս Ուեսթը, ով նախկինում զբաղեցնում էր հատուկ ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, կդառնա Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչը»:

Բլինքենին ուղղված նամակում, որը փոխանցվել է CNN- ին, Խալիլզադն ասել է, որ կարծում է, որ ժամանակն է հեռանալ «քանի որ մենք մտնում ենք Աֆղանստանում մեր քաղաքականության նոր մի շրջան»:

Ամերիկայի ձայն

Նույն շարքից