Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

ՌԴ-ն մտադիր է շարունակել անհրաժեշտ աջակցությունը Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով․ Մարիա Զախարովա

analitik.am

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի գործողությունները եւս 5 հայ գերիների վերադարձի ուղղությամբ եւ հույս ունի, որ այդ գործընթացը կշարունակվի։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հոկտեմբերի 19-ին ռուս զինվորականների աջակցությամբ Ադրբեջանից տուն են վերադարձել ևս 5 հայ գերիներ։ Ողջունում ենք Բաքվի այս քայլը, հույս հայտնում, որ ձերբակալվածների վերադարձի գործընթացը կշարունակվի», - ասել է նա։

«Ընդհանուր առմամբ, այդ թվում Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի դեկտեմբերից փոխանակվել է 112 կալանավոր՝ 105 հոգի վերադարձել է Հայաստան, 17 մարդ՝ Ադրբեջան: Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ բոլոր ուղղություններով»,- նշել է նա:

Զախարովան նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել անհրաժեշտ աջակցությունը Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով:

Հայաստանը ձգտում է Ադրբեջանից վերադարձնել պահվող բոլոր անձանց։ Երևանում բազմիցս ընդգծել են, որ նրանց վերադարձը առաջնային հարց է տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորման քննարկման ժամանակ։

Նույն շարքից