Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Երբ ստեղծվել է ՄԱԿ-ը, կար ուժերի որոշակի հավասարակշռություն, սակայն այժմ այն փոխվում է. Վլադիմիր Պուտին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և վետոյի իրավունքի վերացման անհրաժեշտության վերաբերյալ կարծիքի հետ, գրում է mk.ru-ն:

Պուտինի խոսքով` եթե խոսենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մասին, որոնք վետոյի իրավունք ունեն, ապա հիմքը քանդելու ցանկություն չկա:

«Մենք պետք է մտածենք, թե ինչպես կազմակերպությունը դարձնել ավելի հավասարակշռված», - ասել է նա:

Ռուս ղեկավարը հավելել է, որ հնարավոր են տարբեր լուծումներ, բայց եթե վետոյի իրավունքը ոչնչացվի, կազմակերպությունը կմահանա նույն օրը:

«Այն կվերածվի Ազգերի լիգայի և վերջ: Դա կլինի պարզապես քննարկումների հարթակ, «Վալդայ» ակումբ թիվ երկու», - ասել է Պուտինը:

Միաժամանակ, ՌԴ նախագահը համաձայնել է Էրդողանի այն մտքի հետ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվել է ՄԱԿ-ը, կար ուժերի որոշակի հավասարակշռություն, սակայն այժմ այն փոխվում է։ Սակայն Պուտինը նախազգուշացրել է, որ ՄԱԿ-ի բարեփոխման հարցում չպետք է սխալներ թույլ տալ։

«Այս հարցի շուրջ իրարանցման մեջ ընկնելու կարիք չկա»,- ընդգծել է Պուտինը։

Նույն շարքից