Իրավական Լրահոս 

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին հավասար

analitik.am

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։  Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։

Դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև  վերսկսված երկկողմ համագործակցության  շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Նույն շարքից