Լրահոս Միջազգային 

ԱՄՆ-ն ողջունում է Եվրոպայի պաշտպանական կարողության հզորացումը

analitik.am

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարների համաժողովում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Եվրոպայի պաշտպանական կարողությունների հզորացումը, քանի որ դա կնպաստի Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդմանը:

«Մենք անշուշտ կողմ ենք, որ Եվրոպայում ստեղծվի ավելի ուժեղ, ընդունակ եւ ՆԱՏՕ-ի հետ համատեղելի պաշտպանական համակարգ, քանի որ դա մեծ ներդրում կապահովի անդրատլանտյան եւ համաշխարհային անվտանգության ամրապնդման խնդրում»,- ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը Բրյուսելում անդրադարձել է նաեւ երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ առկա տարաձայնություններին՝ ասելով, որ Վաշինգտոնը ցանկանում է կանխատեսելի եւ կայուն հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ, իսկ Պեկինի հարցում հավատարիմ է «մեկ Չինաստան» հայեցակարգին, սակայն պահպանում է սերտ կապերը Թայվանի հետ:

Չինաստանը հայտարարել է, թե Թայվանի հարցում ոչ ոք միջամտելու իրավունք չունի:

«Թայվանը Չինաստանի անբաժան մասն է, Թայվանի խնդիրը բացառապես Չինաստանի ներքին գործն է, եւ միջամտությունն արտասահմանից անընդունելի է: Ոչ մի երկիր չպետք է կասկածի տակ առնի ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, թե ԱՄՆ բանակը հարկ եղած դեպքում օգնության կգա Թայվանին:

Նույն շարքից