Լրահոս Սպորտ 

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին «Արսենալը» հաղթեց 3-1 հաշվով

analitik.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի բացման խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ասթոն Վիլլային» ու հաղթեց 3-1 հաշվով:

Առաջին խաղակեսում «զինագործներն» աչքի ընկան 2 անգամ: Հաշիվը բացեց Թոմաս Փարթին, իսկ խաղակեսի վերջում աչքի ընկան Օբամեյանգը: Գաբոնցին 56-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Սմիթ Ռոուին՝ 3-0: Հյուրերը հեղինակության գնդակը խփեցին 82-րդ րոպեին. աչքի ընկավ Ռեմսին:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 14 միավորով 9-րդն է, իսկ «Ասթոն Վիլլան» 10 միավորով մնաց 14-րդ տեղում:

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից