Մշակույթ 

«Արմենիա» փառատոնը կներկայացնի Յուրի Մեդյանիկին և Դմիտրի Յաբլոնսկուն

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը։

Ծրագրում կհնչեն Յոզեֆ Հայդնի Թավջութակի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Յաբլոնսկի), Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանք, Ալեքսեյ Շորի Carpe Diem բայանի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Յուրի Մեդյանիկ)։

Համերգը կղեկավարի Դմիտրի Յաբլոնսկին։

Նույն շարքից