Առողջապահություն Լրահոս Կորոնավիրուս 

Հայտնի է՝ որ օրգաններն են առավել հաճախ տուժում կորոնավիրուսից

analitik.am

Կորոնավիրուսի պատճառով ախտահարման հաճախականությամբ լյարդը երրորդ տեղում է։ Վիրուսը նաև հաճախակի է «հարձակում գործում» թոքերի, անոթային համակարգի և աղիների վրա, այս մասին ասել է վիրուսաբան Եվգենի Տիմակովը։

«Այն ունի մի քանի սիրելի օրգաններ: Դրանք են թոքերը, անոթային էնդոթելը, որտեղ կան հսկայական քանակությամբ ընկալիչներ: Այդ պատճառով՝ հաճախ տեղի են ունենում անոթային ռեակցիաներ և թրոմբոզներ: Այն նաև կարող է վնասել յարդն ու աղիները՝ հիմնականում երեխաների մոտ։ Այնտեղ բոլոր գործընթացներն ամբողջությամբ խախտվում են, միկրոֆլորայի վիճակը խախտվում է, ինչն ազդում է մարդու իմուն համակարգի վրա»,- ասել է բժիշկը Vesti FM ռադիոկայանի եթերում։

Տիմակովի խոսքով՝ կորոնավիրուսը մեծապես ազդում է նաև իմունոլոգիական հիշողության վրա։ «Ցավոք, ապացույցներ կան, որ այն գործում է նաև կարմրուկի պես, որը ջնջում է մեր իմունիտետի մոտ 20-30%-ը, հետևաբար, կորոնավիրուսային վարակից հետո մարդը հաճախ է սկսում հիվանդանալ, նոր վարակներ ձեռք բերել, հերպեսային հիվանդություններ ունենալ։ Իսկ այն հիվանդությունները, որոնք մենք ունեցել ենք, լատենտային տեսքով սրվում են»,- պարզաբանել է Տիմակովը։

Նույն շարքից