Մշակույթ 

ԱՄՆ-ում Պաբլո Պիկասոյի 11 կտավները վաճառվել են 108,9 միլիոն դոլարով

analitik.am

Կիրակի կուբիզմի հիմնադիր Պաբլո Պիկասոյի (1881-1973) կտավները վաճառվել են 108,9 միլիոն դոլարով Լաս Վեգասում (Նեւադա նահանգ): Այդ մասին հայտնել են Sotheby's աճուրդի տան կազմակերրպիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աճուրդի էր հանվել 11 կտավ, որոնք մինչեւ վերջերս ցուցադրվում էին Bellagio հյուրանոցի Պիկասո ռեստորանում, ասվում է աճուրդի տան կայքում տեղադրված հայտարարության մեջ: Աճուրդը, որը Sotheby's-ը կազմակերպել էր MGM Resorts, ամերիկյան ընկերության հետ, տեղի էր ունեցել Լաս Վեգասի Bellagio հյուրանոց-կազինոյում:

11 նկարներից 9-ի վաճառքից ստացված հասույթը զգալիորեն գերազանցել է աճուրդի տան սպասելիքները: Ամենաթանկարժեք լոտը «Կարմրա-նարնջագույն գլխարկով կինը» կտավն էր (Femme au beret rouge-orange, 1938), որում պատկերված է բնորդուհի Մարիա Տերեզա Վալտերը: Դիմանկարը, որը գնահատվել է 30 միլիոն դոլար, վաճառվել է 40,479 միլիոն դոլարով:

Աճուրդի էին հանվել նաեւ «Նախաճաշ խոտերի վրա» (Le Dejeuner sur l'herbe, 1962), «Տղամարդու կիսանդրի» (Buste d'homme, 1969), «Տղամարդն ու երեխան» (Homme et enfant, 1969), «Մրգերով զամբյուղով ու ծաղիկներով նատյուրմորտ» (Nature morte au panier de fruits et aux fleurs, 1942) եւ «Ծաղիկներով եւ մրգերի ափսեով նատյուրմորտ» (Nature morte aux fleurs et au compotier, 1943) նկարները: Կտավները լրացվում էին խեցեղենից ստեղծագործություններով ու թղթի վրա սեւաներկով երկու անգերազանցելի նկարներով: Բոլոր այդ լոտերը պատկանել են MGM Resorts-ին:

Նույն շարքից