Լրահոս Հասարակություն 

Ախալքալաքում ևս երկու նախակրթարան է փակվել․ Jnews

analitik.am

Հոկտեմբերի 25-ից քաղաքի երկրորդ և երրորդ նախակրթարանները կորոնավարակի պատճառով 12 օրով փակվել են: Ախալքալաքում մանկապարտեզների աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 4-ից, սակայն մասնավոր կարգով փակվում են առանձին մանկապարտեզներ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվում:

Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ երեկվանից փակվել են երկրորդ և երրորդ մանկապարտեզները, կան նաև մանկապարտեզներ, որոնք պետք է բացվեին, սակայն կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով նորից փակ են մնում: Դրանցից են Սուլդա և Վաչիան գյուղերի նախակրթարաններըը, իսկ Խուլգումոյի նախակրթարանը դեռ փակ է մնում, քանի որ կարանտինային ժամկետը դեռ չի ավարտվել:

Ախալքալաքի շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով:

Նույն շարքից