Լրահոս Սպորտ 

Արթուր Հովհաննիսյանը աշխարհի առաջնության մեկնարկում հաղթեց Արգիշտի Տերտերյանին

analitik.am

Հայաստանի 51 կգ քաշային բռնցքամարտիկ, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը,  հաղթանակով մեկնարկեց Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում:

Մեր մարզիկը մրցեց Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի հետ և հաղթեց մեծ առավելությամբ: Արթուր Հովհաննիսյանը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին: Հաջորդ փուլում նա կմրցի ամերիկացի Հիլ Ռոսկոյի հետ:

Այսօր իր առաջին մրցամարտը կանցկացնի նաև 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը կհանդիպի Իտալիան ներկայացնող Ազիզ Աբես Մոուհիդայնի հետ։

Նույն շարքից