Լրահոս Մշակույթ 

Top 10 of Rabiz-ի համահիմնադիր Վարդան Զադոյանը միացել է Musk Factor-ի թիմին

analitik.am

Սցենարիստ, նկարիչ, Top 10 of Rabiz-ի համահիմնադիր, Վաշինգտոնի պոետների միության պատվավոր անդամ և մասնակից Վարդան Զադոյանը միացել է հայկական արտադրության Musk Factor կատակերգական սերիալի թիմին։ Վարդան Զադոյանը ներգրավված է սցենարական աշխատանքներում։

«Վերջերս միացա Musk Factor-ի թիմին։ Շատ ստեղծարար թիմ է․այս մարդիկ չեն հոգնում աշխատել և ստեղծել նոր, հետաքրքիր և առաջադեմ գաղափարներ: Հուսով եմ, որ կկարողանամ ներդրել իմ ներուժն ու օգնել ստեղծել նոր ու հետաքրքիր նախագիծ»,-նշում է Վարդան Զադոյանը։

Վերջինս մի շարք հայկական և արտասահմանյան ֆիլմերի և մուլտֆիլմերի սցենարիստն է, ինչպիսիք են, օրինակ, Անահիտը, Օլիմպիկոսը և Աննեսի փառատոնի մրցանակակիր Quantum Jump-ը։ Վարդան Զադոյանը նաև Անմոռուկի գաղափարի հեղինակն է։ Վաշինգտոնի պոետների միության պատվավոր անդամ է, արժանացել է մրցանակների բանաստեղծությունների համար։

Բազմաթիվ հայ երգիչների երգերի խոսքերի հեղինակն է, այդ թվում՝ երգ է հեղինակել «Եվրատեսիլի» հայ մասնակցի համար։ Armenian Music Awards-ին արժանացել է տարվա լավագույն ռեժիսորի և լավագույն տեսահոլովակի համար մրցանակներին։

Նշենք, որ Musk Factor հայկական արտադրության 10 մասանոց ֆիլմը պատմում է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Նրանք ստեղծում են մարդկանց թվային կլոններ․ մարդու վիրտուալ կրկնօրինակը թվային տարածքում։ Օգտագործելով այս տեխնոլոգիաները՝ չորս ընկերները հիմնում են նաև սոցիալական ցանց, որտեղ օգտատերերը կարող են հաղորդակցվել նույնիսկ արհեստական բանականության կողմից ստեղծված վիրտուալ մարդկանց հետ։ Այսինքն՝ հնարավոր է նաև շփվել մահացած մարդկանց հետ (Սթիվ Ջոբս, Մայքլ Ջեքսոն, 2pac և այլն) ։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում այն պահից, երբ գլխավոր հերոսներից մեկի հայրը թռնում է Մարս՝ դառնալու այդ մոլորակի առաջին բնակիչներից մեկը։

Գեղարվեստական այս սերիալում ներկայացված են մոտ ապագայի՝ 2028 թվականի իրադարձությունները, և թե ինչպիսին է լինելու աշխարհն այդ ժամանակաշրջանում՝ Musk Factor-ի թիմի աչքերով։

Նույն շարքից