Լրահոս Սպորտ 

Ռուսաստանի հավաքականի ինքնագոլի շնորհիվ Խորվաթիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ-2022

analitik.am

ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին խաղում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Խորվաթիայի հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել:

Հանդիպման 81-րդ րոպեին Ֆյոդոր Կուդրյաշովն անզգուշորեն գրավել է սեփական դարպասն ու առաջ մղել խորվաթներին:

Այս հաղթանակի շնորիվ Խորվաթիայի հավաքականը վաստակել է 23 միավոր և, գլխավորելով H խմբի մրցաշարային աղյուսակը, դուրս է եկել Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ փուլ: Ռուսաստանի հավաքականը եզրափակիչ փուլ դուրս գալու համար անցումային խաղ կանցկացնի:

 

Նույն շարքից