Առողջապահություն Լրահոս 

855 ստուգայց, 48 խախտում, 34 տուգանք․ Տեսչական մարմին

analitik.am
855 ստուգայց, 48 խախտում, 34 տուգանք․ ԱԱՏՄ նախորդ շաբաթվա ստուգայցերն՝ ամփոփ
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 8-14-ը, իրականացրել են ընդհանուր 855 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 48 խախտում, կայացրել 34 տուգանքի որոշում, այդ թվում՝
Երևանի տարածքային կենտրոն՝ 531 ստուգայց, 27 խախտում, 17 տուգանք,
Հարավային տարածքային կենտրոն՝ 47 ստուգայց, 8 խախտում, 3 տուգանք,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 28 ստուգաց, 1 խախտում, 2 տուգանք,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 73 ստուգայց, 8 տուգանք,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 176 ստուգայց, 12 խախտում, 4 տուգանք։
Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նաև նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Նույն շարքից