Տեսանյութեր Քաղաքականություն 

Ո՞նց ես այս ամեն ինչը անում, ինչի՞ ես այս ամեն ինչը անում. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին

analitik.am

Ինձ ժամանակը չի բավարարի ամբողջությամբ ներկայացնելու համար այն արհավիրքներն ու դժբախտությունները, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունը մեզ պատճառել է, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։

«Հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող Հայաստանի քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության ու պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատ ու շատ բաներ։ Մի ժամանակ էդ վարչապետացուն հայտարարում էր, որ կամ ինքը կլինի Հայաստանում վարչապետ, կամ Հայաստանը երբեք այլ վարչապետ չի ունենա։ Էդ անձնավորությունը հիմա մեզ հասցրել է էն վիճակին, որ ՀՀ սահմաններին կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ, բացի՝ ՀՀ պետական դրոշից…

Երբ մտածում եմ, հարցնեմ, թե ոնց ես էս ամեն ինչը անում, ինչի ես էս ամեն ինչը անում, հասկանում եմ, որ էլի լսելու եմ հերթական հայեցողական պատասխանը։ Դրա համար երևի պահանջ՝ հանգիստ թողնելու Հայաստանի Հանրապետությունը և պահանջ՝ չկատարելու էն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել ՀՀ-ն։

Երևի թե նաև պահանջ-խնդրանք՝ գնալ էն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել է տալ ՀՀ-ի քաղաքացիների շահերի հաշվին», – հայտարարեց Աննա Մկրտչյանը։

Նույն շարքից