Լրահոս Սպորտ 

Շախմատի Եւրոպայի առաջնությանը Հայաստանը խաղաց ոչ֊ոքի

analitik.am

Սլովենիայի Չատեզ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Իսպանիայի ընտրանու հետ: Բանն այն է, որ բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղությամբ:

Հայաստանի հավաքականն այս ոչ-ոքուց հետո վաստակեց 10 միավոր և հավասարվեց առաջատար Ռուսաստանին, որն ընթացիկ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային և առաջին տեղը զիջեց հենց մրցակցին:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը Սերբիայի ընտրանու հետ նույնպես ոչ-ոքի խաղաց, սակայն լարված պայքարում: Էլինա Դանիելյանը և Սիրանուշ Ղուկասյանը հաշտություն կնքեցին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Յովաննա Էրիչին: Ավաղ, երրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեց և չպահպանեց մեր թիմի առավելությունը` 2:2:

Հայաստանի կանանց հավաքականը 7 տուրից հետո վաստակել է 7 միավոր և շարունակում է տեղ զբաղեցնել երկրորդ տասնյակում: Մեր թիմը և նույն Սերբիան դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Նույն շարքից