Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչու է հրաժարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպումից

analitik.am

Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչու է հրաժարվել նոյեմբերի 9-ին նախատեսված եռակողմ օնլայն հանդիպումից. «Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնել, ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է, ես հստակ ասել եմ անկեղծ մեր դիրքորոշումն, արտահայտել եմ , որ նոյեմբերի 9-ը դժվար , դառը և ծանր օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ՝ ասենք, լուծել գերիների հարցը, ես պատարստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին, հետո երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այդքան էլ լավը չէ, խնդրել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15-ին, դրանից առաջ եղել է առաջարկ, որ եկեք նոյեմբերի 26-ին, ես ասել եմ, որ նոյեմբերի 26-ն էլ է ինձ համար ընդունելի, հետո առաջացել է գաղափար, որ գուցե ոչ թե առցանց անենք, այլ առերես անենք հանդիպումը, այդ գաղափարը ես ընդունել եմ»:

Փաշինյանն ասաց, որ ոչ ոք չի կարող հարկադրել Հայաստանին մասնակցել հանդիպումների, եթե տվյալ օրը հարմար չէ Հայաստանին:

Նույն շարքից