Քաղաքականություն 

Գորիս-Կապան ճանապարհի մի փոքր հատվածը որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով ՀՀ տարածքում չէ. Փաշինյան

analitik.am

Մենք պետք է ՀՀ ասելով ոչ թե հասկանանք ինչ-որ ամորֆ բան, որը ձև ու սահման չունի, մենք ՀՀ ասելով պետք է հասկանանք շատ կոնկրետ տարածք, սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ձևն: Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է այդ կոնկրետ տարածքով:

Փաշինյանը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի մի կոնկրետ  փոքր հատվածը որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով ՀՀ տարածքում չէ. «Մենք այդ արձանագրումն անելով ոչ թե անում ենք պրոադրբեջանական հայտարարություն, այլ մենք այս հայտարարությունով ենք հիմնավորում , որ Ադրբեջանն ագրեսոր է, որովհետև երբ մենք ասենք այդքան էլ պարզ չի, ոչ, պարզ է, թե Հայաստանի սահմանը և տարածքը որն է, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե այդքան էլ պարզ չի, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին, որ ասում է, թե այդքան էլ պարզ չի, թե Հայաստանը որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում և դրա համար կա դե յուրե հիմքեր:  Մենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ինքնիշխանությունը պատկերացնում ենք այդ սահմաններում, և այդ սահմանը հատելու հետևանքով է, որ Ադրբեջանին համարում ենք ագրեսոր»:

Նույն շարքից