Լրահոս Քաղաքականություն 

Համբարձում Մաթեւոսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից․ կնշանակվի՞ փոխվարչապետ

analitik.am

Կառավարությայն որոշմամբ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Որոշման մեջ ասվում է․

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:

Նշենք, որ մամուլն արդեն գրում է, որ 29-ամյա Համբարձումյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում, որը թափուր էր Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։

Նույն շարքից