Լրահոս Միջազգային 

Զելենսկին Էրդողանի միջոցով ՌԴ-ին է փոխանցել գերիների ցանկը

analitik.am

Ուկրաինան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջոցով Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել է Դոնբասում գերեվարված Ուկրաինայի քաղաքացիների ցուցակը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 Tert.am-ի փոխանցմամբ, գրում է mk.ru-ն:

Ուկրաինական պետության ղեկավարի խոսքով՝ ցուցակում կա 450 անուն։ Այս բոլոր մարդիկ, նրա խոսքով, պահվում են ինչպես Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում։

Ինչպես նշել է Զելենսկին, Մոսկվայից պատասխան դեռ չի եղել։

Նույն շարքից