Հասարակություն 

Պեդրին՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

analitik.am

«Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին Փարիզում ընթացող մրցանակաբաշխության ժամանակ France Football-ի կողմից ստացավ Kopa Trophy-ն, որը հանձնվում է տարվա լավագույն երիտասարդ խաղացողին:

Այս մրցանակին հավակնում էին նաև Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ», 20 տարեկան), Ջամալ Մուսիալան («Բավարիա», 18 տարեկան), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ», 18 տարեկան) և Նունու Մենդեշը (ՊՍԺ, 19 տարեկան)։

Քիչ ուշ հայտնի կդառնա նաև «Ոսկե գնդակի» դափնեկիրը։

Նույն շարքից