Հասարակություն 

Կամավորությունը հավաստագիր չէ

analitik.am

Կամավորների միջազգային օրվան ընդառաջ՝ «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն սկսում է «Կամավորությունը հավաստագիր չէ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության արդյունքում կստեղծվի #ԿամավորությանՊատմագիրք, որն ամեն տարի կհամալրվի նոր ու հետաքրքիր պատմություններով և կդառնա Հայաստնում կամավորության պատմության յուրատեսակ Մատյան:

Նախաձեռնության նպատակն է հավաքագրել կամավորության հետաքրքիր պատմություններ, որոնք կարևոր դերակատարություն և ներգործություն են ունեցել անհատի զարգացման և կայացման գործում, ինչպես նաև ներկայացնել այն բոլոր օգուտները, որոնք անհատը ձեռք է բերում կամավորության ընթացքում:

Լավագույն պատմությունները կամփոփվեն Կամավորության պատմագրքում:

Ինչպե՞ս մասնակցել՝

անհրաժեշտ է ներկայացնել կամավորության պատմությունը, կամավորության շրջանակում արված մեկ լուսանկարով՝ տեղադրելով ֆեյսբուքյան էջում և անպայման նշելով #Կամավորությունը_հավաստագիր_չէ հեշթեգը, որպեսզի հեշտությամբ գտնենք պատմությունը: Կարևոր է նաև նշել 2 ( և ավել) ընկերների, ում պատմությունը կարող է ոգևորիչ լինել:

Կամավորության պատմություններն անհրաժեշտ է ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը:

Լավագույն պատմության հեղինակը կստանա խրախուսական մրցանակ:

Հաղթողին կհայտարարենք դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, ժամը 17:00:

Ուրախ կլինենք համագործակցել Ձեզ հետ՝ մասնավորապես նախաձեռնության լուսաբանման գործում:

Նույն շարքից