Հայաստան Հասարակություն 

Հայրենադարձ և փախստական ընտանիքներին աջակցություն կտրամադրվի․ Հայկ Մարության

analitik.am

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 12֊ին կարգադրություն է ստորագրել` ըստ որի, այլազգի մի քանի անձանց, որոնք ապրում են Երեւանում, գումար հատկացվել Երեւանի բյուջեից։

Որոշման մեջ ասվում է. «Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի  մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 07 խմբի 01 դասի «6. Հայրենադարձ և փախստական ընտանիքներին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Բնակարանային նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, որպես աջակցություն, Երևանի քաղաքապետարանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված տարանցիկ հաշվին փոխանցել 540.0 հազ. դրամ՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված փախստականի կարգավիճակ ունեցող 12 ընտանիքների կոմունալ վճարների փոխհատուցման նպատակով»։

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել այն հարցերի վերաբերյալ, թե ովքե՞ր են այդ անձինք, ինչո՞ւ հենց նրանց օգնություն տրամադրվեց, իրենք էին դիմե՞լ գումարի համար եւ այլն։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ Միգրացիոն ծառայությունից է եկել գումար հատկացնելու միջնորդությունը, սակայն ինքն էլ այլ մանրամասների տեղյակ չէ։

Նույն շարքից