Տեսանյութեր Քաղաքականություն 

Քաղաքացիները հոգնել են, որ մենք այստեղ իրար տարբեր ձևերով բզկտում ենք․ Ալեն Սիմոնյան

analitik.am

«Սուտ ասած չեմ լինի, որ ասեմ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հոգնել է այս կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից»․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ քաղաքացիները հոգնել են այն բանից, որ Ազգային ժողովի պատգամավորներն իրար տարբեր ձևերով բզկտում են ու ցանկանում են գործ, օրենսդրական նախաձեռնություններ տեսնել։

«Դահլիճից դուրս, աշխատասենյակում լսում եմ, անընդհատ իմ անունն են տալիս, ասացի գամ, ոչ մի բան բաց չթողնեմ, մեր գործընկերներին ողջունեմ և որոշակի հարցերի հետ կապված մի քիչ լուսաբանեմ։

Չեմ անդրադառնա մեր գործընկերների հայտարարություններին, որովհետև դրանք հիմնականում կրում են դեմագոգիկ բնույթ ու բոլորն ամեն ինչ շատ լավ գիտեն»,-ասաց ԱԺ նախագահը։

Նույն շարքից