Գլխավոր Քաղաքականություն 

«Հայաստան» խմբակցությունը չի առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու․ ԱԺ

analitik.am

Հ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ եւ հարցը կստանա օրենսդրական լուծում: Նշվել է նաեւ, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Նույն շարքից