Գլխավոր Իրավական Հայաստան Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է

analitik.am

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ ֆեյսբուքյան էջից: «Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի, այդ թվում՝ զինծառայողների մայրեր:

Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում»,- նշված է հաղորդագրությունում:

Նույն շարքից