Առողջապահություն Լրահոս Կորոնավիրուս Հայաստան Հասարակություն 

COVID-19. Պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը Երևանում է, Արարատում և Վայոց ձորում

analitik.am

Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումների ամենաբարձր ակտիվություն նկատվում է Երևանում:

Այստեղ պատվաստումների ցուցանիշը կազմում է 43.9 տոկոս: Երևանին հաջորդում է Արարատը՝ 43.2 տոկոսով, այնուհետև Վայոց ձորը՝ 42.9 տոկոսով:

ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ցուցանիշը ամենապասիվը Լոռու (36.2 տոկոս), Սյունիքի (34 տոկոս), Տավուշի (31.6 տոկոս) մարզերն են:

Թե առաջին, թե երկրորդ դեղաչափի պարագայում ավելի շատ պատվաստվել են տղամարդիկ, քան կանայք:

Դեկտեմբերի 19-ի տվյալների համաձայն Հայաստանում կատարվել է 1 546 632 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել է 903 հազար 661, երկրորդ դեղաչափ՝ 642 971 մարդ:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են

Նույն շարքից