Իրավական Լրահոս Հայաստան Հասարակություն 

Ներողամտություն չի լինելու. ՃՈ պետ Եգոր Կարապետյան

analitik.am

Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառելու է օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները:

Այս մասին իր ուղերձում նշել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Նա հորդորում է ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները:

«Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ, իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը:

Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց:

Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները»,-նշել է Ճանապարհային ոստիկանության պետ:

Նույն շարքից