Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 29, մահվան՝ 6 նոր դեպք

analitik.am

Հայաստանում հունվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 036-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 7983 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1507 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9490-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 140 է, ընդհանուր առողջացածներինը՝ 331 998: Մեկ օրում արվել է 2840 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 577 537 թեստ:

Նույն շարքից