Լրահոս Հայաստան Հասարակություն 

Արտակարգ դեպք Գյումրիում. Վարդանանց հրապարակում հրդեհ է բռնկվել ВАЗ 2107 և Lada 21110 մակնիշի ավտոմեքենաներում.

analitik.am

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ավտոմեքենաներ են այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը,  օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել  Գյումրու  թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի,  ավագ տեսուչ Ավետիք Քալաշյանի գլխավորությամբ:

Հրշեջները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում կրակի բռնկված, կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 և  Lada 21110 մակնիշի ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝  բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նույն շարքից