Հասարակություն Միջազգային 

Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022-ին առաջին տիեզերական թռիչքը

analitik.am

Չինաստանը հունվարի 17-ին հաջողությամբ իրականացրել է այս տարի առաջին տիեզերական թռիչքը. ուղեծիր է դուրս բերվել «Շիյան-13» արբանյակը, որը նախատեսված է շուրջերկրյա տիեզերական տարածության ուսումնասիրման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Տիեզերագիտության և տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:

Արբանյակով «Չանչժեն-2D» հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին) երկրի Շանսի հյուսիսային նահանգի «Տայյուան» տիեզերակայանից: Արձակումից որոշ ժամանակ անց արբանյակը հաջողությամբ դուրս է եկել նախապես տրված ուղեծիր:

«Չանչժեն» շարքի կրող-հրթիռի համար սա արդեն 406-րդ արձակումն է: 2021 թվականին Չինաստանը նոր ազգային ռեկորդ սահմանեց մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով, դրանց թիվն անցյալ տարի հասել է 55-ի: 39 մեկնարկներից նախորդ ռեկորդը գրանցվել է 2018 թվականին և կրկնվել 2020 թվականին:

Մինչդեռ մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն է՝ 1982 թվականին՝ 108, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկով: Ռուսաստանի արդի պատմության մեջ նման ռեկորդը հավասար է 1992 թվականին իրականացված 55 արձակումներին:

Նույն շարքից