Քաղաքականություն 

Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը

analitik.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատած ԱԳ նախարարների թիվը 39 է: Մենք բոլորին հրավիրում ենք աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից և նույնիսկ Կիպրոսի հունական կողմից, Եգիպտոսից և Իսրայելից: Այստեղ բոլորի ձայնը լսելի կլինի, այն դարձել է ազատ հարթակ»,-Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին ասել է Չավուշօղլուն։

Նույն շարքից