Քաղաքականություն 

«Շարական չէ՝ հայրենասիրական երգ երգելով է մահացել». Գեղամ Մանուկյանն ուղղեց Արթուր Մանուկյանի սխալը

analitik.am

«Սիմոն Աչիկգյոզյանը 1991 թվականի ապրիլի 30-ին Մարտունաշենում զոհվել է «Դաշնակցական մեր խումբ, գնանք Սասուն, մեր քույր եղբայր մեզ են սպասում» երգելով: Դա հանուն ճշմարտության, որ թյուրիմացություն չստեղծվի: Սակայն հարցն այլ է՝ էլի այն կարծիքի՞ն եք, որ գերիների վերադարձի համար պետք է դիմենք Ռուսաստանին ու Պուտինին, որովհետև իրենք են պատասխանատու», այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Արթուր Մանուկյանին հարց ուղղեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Արձագանքելով՝ Արթուր Մանուկյանը ներողություն խնդրեց թյուրիմացության համար: Գերիների վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշեց, որ այդպես է ասել, քանի որ լրագրողի հարցն իր պատասխանատվության շրջանակներում չի եղել:

Գեղամ Մանուկյանը նշեց, որ չի քվեարկի Արթուր Մանուկյանի օգտին, քանի որ տեսնում է, որ նա ցավ չի ապրում:

«Ես կարծում եմ, որ ցավի ցուցադրության սրահներ չպիտի բացեք, ես էլ այնտեղ ցավի ցուցադրության «պոզաներ» չպետք է ընդունեմ, որ դուք հասկանաք՝ ես ցավում եմ, թե չեմ ցավում: Գեղամ դու ինձ ճանաչում ես, պարզ ա չէ, որ ցավում եմ»,-ասաց Արթուր Մանուկյանը:

Նույն շարքից